Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ          40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով       Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին    

07 ապր 2025 16:36

2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիր

2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիրՀայաստանում Կենսաչափական անձնագրերի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը  IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն է։

«Պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ։ Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք հարմար օր,  տեղ ու կստորագրվի փաստաթուղթը»,- ասուլիսում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա ընդգծեց, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակում  կենսաչափական համակարգն արդեն ներդրված  կլինի Հայաստանում, փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ ու կսկսեն տրամադրել քաղաքացիներին։

«Կենսաչափական տվյալների հավաքագրումը  տեղում է  իրականացվում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու։ 

Մասնավորն, իհարկե, կհայտարարի իր գնային քաղաքականությունն ավելի ուշ, բայց,  կարծում եմ, արժանապատիվ  հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,-ասաց Ն. Դավթյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր