2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

12 ապր 2025 12:26

Էրեբունիում՝ կայանված ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, կա տուժած

Էրեբունիում՝ կայանված ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, կա տուժածԱյսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Ժամանել է Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։

Դրսում կայանված «Toyota»-ն ու ավտոտնակում կայանված «BMW»-ն դարձել են ոչ շահագործելի, իսկ մյուս ավտոտնկաում կայանված «Mercedes»-ն էլ ջերմահարվել է:

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հրդեհի վարից 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր