Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

15 ապր 2025 12:48

Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում

Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի ԻսրայելումԻրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլն իրանական դիվանագիտության այնպիսի վարպետաց դաս էր, որ դա ստիպված են խոստովանել նաև Իրանի թշնամի Իսրայելում, որտեղ արդեն իսկ անհանգստություն կա առ այն, որ իրանական կողմը կկարողանա հասնել հաջողության. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նախ՝ գտնվելով միջուկային տերության, այսպես կոչված, նախաշեմային կարգավիճակում, երբ միջուկային զենք ստեղծելը ոչ թե տեխնոլոգիական, այլ զուտ քաղաքական որոշման հարց է, Իրանը հնարավոր ուժեղ դիրք է զբաղեցրել հենց բանակցություններից առաջ՝ լիուլի օգտվելով այդ հանգամանքից։

Երկրորդը՝ իրանական կողմը բանակցությունները սկսել է նախաբանակցային սեփական պայմանի ամբողջական բավարարմամբ, որի համաձայն՝ առաջին փուլում բանակցողների միջև ուղիղ հանդիպում տեղի չի ունեցել՝ նույնիսկ այն հանգամանքներում, երբ կողմերը գտնվել են միևնույն երկրում և միգուցե նույն շենքի ներսում։  

Երրորդը՝ դատելով ԶԼՄ-ներում առկա ոչ պաշտոնական արտահոսքերից՝ Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել հետևյալ պայմանները՝
1. միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ այդպիսի զենքի տիրապետող Իսրայելը ևս պետք է հրաժարվի իր միջուկային զինանոցից,
2. Իրանի սառեցված բոլոր ֆինանսական միջոցների ապասառեցում,
3. իրանական նավթի վաճառքի վրա դրված բոլոր պատժամիջոցների չեղարկում,
4. միջուկային ոլորտում Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցների չեղարկում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր