Աշտարակում «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել, անչափահաս երեխա ու հղի կին է տեղափոխվել հիվանդանոց

Վթարի հետևանքով Հարություն Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Գ.-ն, 25-ամյա Լիլիթ Գ.-ն և 2 տարեկան Հարություն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Քրիստինե Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Քրիստինե Մ.-ն հղի է:
Բոլոր վիրավորներն էլ վարորդի ազգականներն են: