Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

26 ապր 2025 11:52

Երևանում ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվել

Երևանում ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվելԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։

Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։

Ոստիկանության ծառայողներից մեկը վազում է անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվում է ջրի տակ։

Օպերատիվորեն ժամանում են Երևանի շտապ բուժօգնության Շենգավիթ վարչական շրջանի 6-րդ ենթակայանի բժիշկների թիվ 63 բրիգադը՝ բժիշկ Վլադիմիր Աբգարյանի գլխավորությամբ, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, ով ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։ 

Արդեն 1,5 ժամից ավելի է՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքները իրականցվում են 3 ուղղություններով։ Փրկարար ծառայությունից նաև կապ են հաստատել «Ջրառ» ՓԲԸ-ի օրվա պատասխանատու հերթապահի հետ և համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար, այսպես ասած որպեսզի ջուրը նստի ու թե՛ փրկարարներին, թե՛ ջրասուզակին հեշտ լինի որոնողական աշխատանքներ կատարելը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ոստիկանների կողմից փրկված կինը ասում էր․ «Ճիշտն ասած, երբ օգնություն էիք կանչում չէինք էլ հավատում, որ շուտ կգան։ Որ եկան ինձ հանեցին ջրից սկզբից վախեցա, ասեցի կարողա եկել են մեզ սպանեն, բայց որ հետո փրկեցին ու շատ արագ շտապօգնություն բժշիկները ու փրկարարները եկան արդեն վստահ էի, որ փրկվել եմ ու հենց 2 ոստիկանների շնորհիվ, իսկ մյուսին, ով տղամարդ էր, ջուրը տարավ։ Իմ շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ փրկեցին իմ կյանքը, շտապօգնության բժիշկներին, որ տեղում ինձ բուժօգնություն ցուցաբերեցին, փրկարարներին, ջրասուզակին, մյուս ոստիկաններին, ովքեր արդեն 2 ժամ է փնտրում եմ իմ հետ եղած տղամարդու մարմինը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր