Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է          ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար       Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը    

06 մայիս 2025 09:02

Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել․ «Հրապարակ»

Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։ Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:

ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր