Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

07 մայիս 2025 11:30

Արարատի մարզում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Արարատի մարզում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր