Ի՞նչ է հուշում ձեռագիրը մարդու մասին, որն է ձեռագրի և բնավորության միջև կապը          Ողբերգական դեպք, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է մաhացել       Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ-ական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական, նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի կա    

13 մայիս 2025 16:15

Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ-ական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական, նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի կա

Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ-ական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական, նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի կաԱԺ-ում իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ յոթ տարի իշխանություն լինելուց հետո Փաշինյանը և իր թիմը հպարտանալու որևէ բան չունեն և խազած, փչացած պլաստինկան են էլի դրել՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա։ 

«Այստեղ ձեր խմբակցության պատգամավորներից մեկն այսօր մի լավ հարց տվեց, ասաց՝ մի հատ բարձրագոչ դեպք կարո՞ղ եք ասել։ Վստահ չեմ, որ պարոն Նահապետյանը նշեց։ Միայն անհասցե, դատարկ մեղադրանքներ են տեղում։ Եվ դա անում են գիտակցված, որովհետև եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնեին կամ ուզենային, իրենք դա կանեին, բայց դա իրենց շահերից չի բխում։

Հլը մի հատ նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա: Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին Հանրապետական է, մի տեղակալը նախկին ԲՀԿ-ական է»,- նշեց պատգամավորը:

Ապա նա դիմեց իշխանությանը՝ ասելով, թե մի հաջողություն մասին բարձրաձայնեն, չկա այդ ամեն ինչը, չկա։ «Դրա համար սկսում է այս ամեն ինչը, բոլորը թալանչի են, բոլորը հանցագործ են,  բոլորը այս են, բոլորն այն են: Ի՞նչ բացահայտեցիք, բա ասում եք հեսա, գալու ենք, բացահայտելու ենք, էդ էլ չեք կարողացել անել, չեք կարողացել անել, դրա համար այսպես գնում է այդ փչացած պատեֆոնը, թալանել են, գողացել են, թալանել են, գողացել են, իսկ այսօրվա դեպքերի մասին, այսօրվա աղաղակող փաստերի վրա աչք եք փակում, ընկնում եք ջղաձգումների մեջ»,- նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր