Հունիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ականի վրա ադրբեջանցի է պայթել, որ անասուններ էր արածեցնում այդ շրջանում       Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում, այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել․ Ն Փաշինյան    

29 մայիս 2025 11:31

Վանաձորում «VAZ»-ը բախվել է կայանած «Mercedes-Benz»-ին, կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնցից մեկը զինծառայող է

Վանաձորում «VAZ»-ը բախվել է կայանած «Mercedes-Benz»-ին, կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնցից մեկը զինծառայող էՄայիսի 29-ին, ժամը 01:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր