LinkedIn Local Yerevan-ը արդեն երկրորդ տարին համախմբում է գործարար համայնքը

Այն կրկին մեկ հարկի տակ է հավաքել տասնյակ գործարարների ձեռներեցների, պետական ու հանրային գործիչների, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների՝ կենդանի ռեժիմով շփվելու գործարար կապեր հաստատելու համար։
LinkedIn Local Yerevan 2025 բիզնես նեթվորքինգ իրադարձության մասնակիցներն ու հյուրերը միավորվել էին մեկ նպատակի շուրջ՝ աջակցելու և նպաստելու բիզնեսների զարգացմանը, ստեղծելու իրական կապեր, բացահայտելու նոր բիզնես հորիզոններ, ինչպես նաև ձևավորելու հնարավոր համագործակցություններ։

LinkedIn Local Yerevan 2025-ն իրականացվեց միջազգային նեթվորքինգի ֆորմատով՝ ֆասիլիտացված մեթոդաբանության կիրառմամբ։
Միջոցառումն անցկացվեց ջերմ մթնոլորտում՝ մեկտեղելով բիզնեսն ու ժամանցը։
Իսկ վերջում հյուրերը լիցքավորվեցին Գոռ Սուջյանի կենդանի կատարումներով։