Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին

Սուրբ Հոգու հրաշափառ էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին: Երբ բոլորը միասիրտ աղոթում էին, երկնքից հանկարծակի մի ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում և լցրեց ամբողջ վերնատունը: Սուրբ Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց (Գործք Առաքելոց 2:1-4):
Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգու զորությամբ գոտեպնդված Պետրոս առաքյալը քարոզեց հավաքված բազմության առջև ու շուրջ 3000 հոգի մկրտվելով միացան նորակազմ եկեղեցուն: