Ռուսաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆ          Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա       Գեղարքունիքում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կան տուժածներ    

17 հուն 2025 12:17

Անգլիական այգու տարածքից 17-ամյա տղա է ալկոհոլային թnւնավորմամբ տեղափոխվել հիվանդանոց

Անգլիական այգու տարածքից 17-ամյա տղա է ալկոհոլային թnւնավորմամբ տեղափոխվել հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Անգլիական այգու տարածքից շտապօգնության 01 խումբը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգտագործել է գինի և էներգետիկ ըմպելիք, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է։
 
Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր