Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո տրվի մասնավորին
ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն անդրադառնալով վերջին շրջանում Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին չբացառեց, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո այն կարող է նորից տրվել մասնավորի։«ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,– ասաց նա։
Նա նաև չբացառեց, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին:
«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»-նշեց նա։
Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին
