Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ          Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը       «Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի    

26 հուն 2025 09:20

Փաշինյանը հասկացել է՝ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, և փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման. «Հրապարակ»

Փաշինյանը հասկացել է՝ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, և փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ, «հեղաշրջման պլանը» խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։

Իրականում, Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին «նստել» Բագրատ սրբազանի «պոչին», մեկ տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից:

Ի դեպ, «գաղտնազերծված» փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը: Հետեւաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ՝ անցյալին։

Ըստ աղբյուրի՝ իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են՝ Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով «ջրել» Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։

Մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր