Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ սահմանադրությունը վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները          Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել       Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին    

29 հուն 2025 13:14

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 29-ի և հուլիսի 2-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հուլիսի 1-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր