Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

29 հուն 2025 18:09

Մի քանի միլիոն հայեր ՌԴ քաղաքացիներ են, որոնք ցավով են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Մի քանի միլիոն հայեր ՌԴ քաղաքացիներ են, որոնք ցավով են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։ 

«Մենք որևէ կերպ չենք ցանկանում միջամտել այդ ներքին գործերին։ Անշուշտ, Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է։ Եվ եկեք չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են հետևում այս իրադարձություններին։ Շատերը, իհարկե, չեն ընդունում այն, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ուստի, այո, մենք հետևում ենք, բայց դա Հայաստանի ներքին գործն է»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր