21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

04 հուլ 2025 15:34

Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին

Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառինԵրեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում 20-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել տեղադրված գովազդային վահանակը, բախվել մի քանի ինքնագլորների, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին: 
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր