Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով          Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուլ 2025 10:15

24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»

24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թերևս միակ ՔՊ-ականը, որ իր մաշկի վրա զգաց հանրության ցասումը, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանն էր։

Արարատ Միրզոյանը մինչ քաղաքական ասպարեզ գալը տարբեր ընկերություններում է աշխատել հետազոտական կամ իրազեկման ծրագրերում։ Հայկ Դեմոյանը սկանդալային բացահայտումներ է արել նրա` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ունեցած աղմկոտ կենսագրության մասին։

2017-2018 թվականներին Միրզոյանը եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ։ 2018 թ. մայիսից 2019 թ. հունվար ամիսը եղել է ՀՀ առաջին փոխվարչապետը, ապա 2019 թ. հունվարից 2021թ. օգոստոս եղել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, 2021 թ. օգոստոսի 19-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար։

Գրեթե 4 տարի այս պաշտոնը զբաղեցնելով` Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել։

Նա 2024 թվականի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք` 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական շքեղ բնակելի տուն։

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում։

Բնակարանը գնել էին 2018 թվականին։

Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար դոլար։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դրամ

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 3 մլն 18 հազարը եկամտահարկի վերադարձ է։

Հետաքրքիր հանգամանքն այն է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, ով այժմ ստանում է 24 մլն տարեկան եկամուտ, 2022 թվականին գնել է 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։ Թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է։

Եթե հաշվի առնենք, որ 2021-ին նա վաճառել է 34 մլն արժողությամբ բնակարան, միևնույնն է` 112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է։

Նույնիսկ եթե որպես արդարացում նշվեն վարկային միջոցները, հարկ է հիշեցնել, որ հիփոթեքը «բնակարանի» համար է ձևակերպված, իսկ գնվածն «առանձնատուն» է Երևանին հարակից համայնքում։

Նշենք, որ նախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը նշանակում է, որ առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 05․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր