Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

14 հուլ 2025 15:19

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`  հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին, 18-19-ի կեսօրից հետո, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանփին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 14-19-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում` 
Հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր