Վարունգի կեղևը ինչ քանակի վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում          Կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչներ, որոնց հետ շփումն ամենաբարդն է       Սխտորի մեջ պարունակվող նյութը հզոր հակամանրէային ազդեցություն ունի և օգնում է կանխարգելել քաղցկեղը    

26 հուլ 2025 17:36

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԵրևանում հուլիսի 26-ին և 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 26-ին և 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 27-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի ևս 1-2 աստիճանով, հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր