Oգոստոսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 6-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։