Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

06 օգոս 2025 15:08

Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte»-ում, 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte»-ում, 6 վիրավորներից 3-ը երեխաներ ենԱյսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում:
 
Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր