Տեսանյութ.««Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում է          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով       Տեսանյութ.Փաշինյանը բացատրել է ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «Թուրքերն էսօր բացում են» խոսքերը    

14 օգոս 2025 14:10

Օգոստոսի 16-ին Սուրբ Սարգիս եկեղեցում, 5 սրբերի անունները կրողների համար կկատարվի օրհնության կարգ

Օգոստոսի 16-ին Սուրբ Սարգիս եկեղեցում, 5 սրբերի անունները կրողների համար կկատարվի օրհնության կարգՕգոստոսի 16-ին՝ շաբաթ՝ ժամը 10:00-ին, սիրով սպասում ենք Շողակաթ, Մարիամ, Սրբուհի, Տիրուհի, Երանուհի անունները կրողներին։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի օրհնության կարգ՝ տվյալ շաբաթվա տոնացույցում նշված սրբերի անունները կրող անձանց համար։

Ամեն շաբաթ օր՝ ժամը 10:00-ին, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգը՝ նպատակ ունենալով վերականգնել անվանակոչության տոնը նշելու գեղեցիկ ավանդույթը։

Օգոստոսի 11-17-ի տոնացույցը․

• Օգոստոսի 16- Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի
• Օգոստոսի 17- Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

«Օգոստոսի 16-ին՝ շաբաթ օրը՝ ժամը 10։00-ին, սպասում ենք ձեզ»,-նշվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր