Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից          Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուն 2026 22:02

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններիցQahana.am-ը տեղեկացնում է, որ Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հովվական ծառայության ծանրաբեռնվածության պատճառով՝ իր դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 19-ից ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալագիր հանձնեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին, որում մասնավորապես ասվում է. 

«Սույն շնորհակալագրով բերում ենք մեր օրհնությունը և գնահատանքը Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆԻՆ՝ որպես Հայ Եկեղեցու Արարատյան թեմի անդաստանում իր առաքելությունն իրականացնող հավատարիմ և նվիրյալ հոգևորականի»։ 

Նավասարդ սրբազանը նշեց, որ Տեր Պետրոսի շնորհիվ թեմում եկեղեցասեր երիտասարդների մասնակցությամբ կյանքի կոչվեցին ազգային-եկեղեցական տոներին նվիրված բազում միջոցառումներ, «Սիրո, Հավատքի և Հավատարմության ուխտերթ»-ը՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (20 հոկտեմբեր, 2013 թ.), և Սուրբ Հարության տոնին նվիրված ամենամյա «Կանթեղներով երթը» դեպի Հանրապետության հրապարակ:

Նավասարդ Սրբազանը նաև հոգեշահ մաղթանքներով ու օրհնություններով քաջառողջություն և արևշատ օրեր ցանկացավ Տեր Պետրոսին և իր ընտանիքին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր