Կա՛մ դիմում եք գրում, կա՛մ դառնում եք ՔՊ-ական․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք, իշխանությունների փորացավը ՀԷՑ-ը ՔՊ-ականացնելն է, նրա ավելի քան 7 հազար աշխատակիցներին կուսակցական դարձնելը՝ ընտրություններին ընդառաջ։ Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլեւ գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում:
Այո, Ձեր ասած տարբերակը կա, ոչ միայն անդամակցել, այլեւ մեզ հետ լինել, կան լուրեր, որ, օրինակ, շանտաժ են անում՝ եթե դիմում չեք գրում, ուրեմն մի խնդիր են գտնում, սպառնում․․․ եւ այլն»:
Ըստ Ղազինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ ամենը բացահայտ է անում․ «Տանում են մասնաճյուղի պետ նշանակելու, ընդհուպ այսպիսի խոսակցություն է եղել՝նախկինին հարգում էինք, լավ մարդ էր, բայց մեզ հետ չէր»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 08․ 25 թ
