Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

02 սեպ 2025 11:35

Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքումՍեպտեմբերի 1-ին, ժամը 22։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 01:45-ին: Այրվել է տան տանիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր