Ավտովթար՝ Շիրակի մարզում, «Dodge»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա անչափահաս վիրավոր          Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի տանիքում       Երբ Բաքվի ծրագրերը կյանքի են կոչվել վերացել է Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը    

04 սեպ 2025 19:01

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովԵրևանում սեպտեմբերի 4-ի երեկոյան, 5-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 6-ին երեկոյան հանարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարզերում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին և 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր