Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի          Սա հնարավորություն է հիշելու, ընդգծելու անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին և ֆրանսիացիներին՝ հայերին       Հայոց Ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հարցը չի, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պահանջելու պատասխան և ճանաչում    

07 սեպ 2025 10:20

Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն

Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տունՍեպտեմբերի 6-ին, ժամը 22։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:21-ին: Այրվել է անասնագոմը: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր