Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

08 սեպ 2025 17:10

Արմավիր քաղաքում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Lexus»-ը. 9 վիրшվորներից 3-ը երեխաներ են

Արմավիր քաղաքում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Lexus»-ը. 9 վիրшվորներից 3-ը երեխաներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել  են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավոր երեխաներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և նրանց տեղափում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր