Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պետական միջոցառումների ժամանակ օրհներգի պարտադիր կենդանի կատարման համար          Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում       ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։    

10 սեպ 2025 11:27

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետումԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկում փողոցում գործող «Ֆուդ Թայմ» սննդի կետում կրակ և ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր