Մարտի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մարտի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որոշել է երեքին «փուռը տալ», հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և համագործակցություն առաջարկում. «Հրապարակ»    

17 սեպ 2025 13:01

Տեսանյութ․Սարգիս Ստեփանյանն Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Աշխարհի քառակի չեմպիոն

Տեսանյութ․Սարգիս Ստեփանյանն Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Աշխարհի քառակի չեմպիոն Սեպտեմբերի 16-ին, Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությանը մասնակցել են 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը, Ստեփանյանի գնահատմամբ, հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։ «Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ», – սոցցանցի իր էջում գրել է Սարգիս Ստեփանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր