Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

17 սեպ 2025 12:31

Այսուհետ կգործի Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակ և կայք

Այսուհետ կգործի Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակ և կայք Հատիս լեռան գագաթին վեր է հառնում 101 մետր բարձրությամբ արձանը, որը դառնալու է աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը։ Նախագծի շրջանակում կայացել է արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և պաշտոնական կայքի շնորհանդեսը։

Մրցույթի առաջին փուլում, ամբողջ աշխարհից ստացված ավելի քան 300 նախագծերից հանրային SMS քվեարկության համար ընտրվել են 12-ը, որին զուգահեռ անցկացվել է նաև մասնագիտական հանձնախմբի փակ քվեարկություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։

Այս պահին Հատիսի բարձունքում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն ավարտի հստակ ժամկետ, առայժմ հայտնի չէ։

Գագիկ Ծառուկյանը նշում է՝ սեպտեմբերի 26-ից, յուրաքանչյուրն, ով ցանկանում է բարձրանալ Հատիս, հետևել արձանի տեղադրման աշխատանքներին, կարող է կամավորագրվել։ Նա վստահ է՝ սա պատմական պահ է, և ապագայում մասնակիցները հպարտությամբ պատմելու են, որ դրա մի մասն են կազմել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր