ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել          Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը       «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում, կա վիրավnր    

22 սեպ 2025 12:43

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանովԵրևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր