Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

25 սեպ 2025 10:47

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում սեպտեմբերի 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, սեպտեմբերի 28-29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր