Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու          Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը       Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում    

27 սեպ 2025 19:00

Վթար Սիսիան-Լծեն ավտոճանապարհին, բախվել են բեռնատարը և ավտոցիստեռնը, վիրավnր կա

Վթար Սիսիան-Լծեն ավտոճանապարհին, բախվել են բեռնատարը և ավտոցիստեռնը, վիրավnր կաՍեպտեմբերի 27-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված 25 տ մազութով)․ ավտոցիստեռնը կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը․ մազութի արտահոսքը դադարել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր