Փետրվարի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին       Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները    

28 սեպ 2025 11:45

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում սեպտեմբերի  28-29-ը և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: 

Սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ն աստիճանաբար կբարձրանա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր