Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

30 սեպ 2025 11:37

Բախվել են «ZIL» բեռնատարը և «Ford»-ը, վերջինիս վարորդը մահացել է

Բախվել են «ZIL» բեռնատարը և «Ford»-ը, վերջինիս վարորդը մահացել էՍեպտեմբերի 30-ին, ժամը 00։12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը մահացել է։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր