Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 5-ին          Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները, կան վիրավորներ       Փետրվարի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

05 փետ 2026 10:40

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները, կան վիրավորներ

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները, կան վիրավորներՓետրվարի 4-ին, ժամը 22։33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Zil» մակնիշի բեռնատարի վարորդը և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Zil»  մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր