Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց       Քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը կսկսվի ապրիլի 13-ից և կավարտվի ապրիլի 23-ին    

10 հոկ 2025 13:00

Եղվարդում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց

Եղվարդում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլը: 

Բախման հետևաքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր