Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը          Ոչ Ռուսաստանից, ոչ էլ Ուկրաինայից մոտ ապագայում չի սպասվում կապիտուլյացիա, բանակցային կարգավորումը միակ տարբերակն է       Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հոկ 2025 13:41

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալինԵթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհին» կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ինքը՝ «թյուրքական աշխարհ» ձևակերպումը իրականում դեռևս պայմանական հասկացություն է, որը հայկառուսական, հակաչինական և հակաիրանական հեռագնա նպատակներով արտաքին մշտական միջամտությամբ արհեստականորեն բյուրեղացվում է գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում թյուրքալեզու պետությունների միջև կառուցակարգային հարաբերությունների խթանմամբ, սակայն այդ ամենն առոչինչ է, քանի այդ «աշխարհից» դուրս կա իր հինավուրց պետականությամբ և աշխարհագրությամբ պատրանքային «Թուրանը» Թուրքիայի և մնացյալի բաժանող Հայաստանը։

Արդի աշխարհում գոյություն ունեն պետության նվաճման ոչ ֆիզիկական բազմաթիվ հնարավորություններ՝ գաղափարական, տնտեսական, խամաճիկային կառավարման ձևավորման և այլ միջոցներով։ Հայաստանը, փառք Աստծո, դեռևս նվաճված չէ, բայց չեմ կարծում, թե մեր երազանքն է ապրել «թյուրքական աշխարհի» համար կցորդ և այդ «աշխարհին» լոգիստիկ և այլ ծառայություններ մատուցող մի երկրում»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր