Բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ը, «Nissan»-ը և օտարերկրացու վարած մոտոցիկլը, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագն Ե․-ի վարած «Toyota» մակնիշի, 49-ամյա Արայիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 19-ամյա Արմեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և մոտոցիկլը։Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը։
