Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

01 նոյ 2025 09:26

Ադրբեջանավրացական արքայանարինջ` հայկականի փոխարեն. «Հրապարակ»

Ադրբեջանավրացական արքայանարինջ` հայկականի փոխարեն. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

Ամեն աշուն Վրաստանից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ արքայանարինջ՝ կորոլյոկ։

Չնայած Հայաստանում աճեցված արքայանարինջն ավելի համեղ է՝ ավելի արեւային, սակայն Վրաստանում աճեցրածը, գնի էժանության առումով, մեր տեղականի նկատմամբ առավելություններ ունի։

Վրաստանի շատ տարածքներում մեծ քանակությամբ արքայանարինջ են աճեցնում, բայց այստեղ ոռոգման համար արվող ծախսերը Հայաստանի համեմատ շատ քիչ են, եւ հողագործին ձեռնտու է կորոլյոկ աճեցնելը։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի եւ Նոյեմբերյան համայնքի այգիները Դեբեդի հովտում են գտնվում եւ Դեբեդ գետի ջրով են ոռոգվում։

Նոյեմբերյանցի այգեգործներն ասում են, որ 1 հեկտարի հաշվով մեկ ոռոգման գինը Հայաստանում մոտավորապես կազմում է 10-15 հազար դրամ, իսկ Դեբեդի մյուս ափին՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում նույն չափերով հողատարածքի մեկ ոռոգման ծախսը 6-7 հազար դրամին համարժեք լարի է։

Ի դեպ, Մառնեուլիի շրջանը հիմնականում ադրբեջանաբնակ է։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր