Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը          Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները       Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը    

02 նոյ 2025 16:09

Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում

Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածումԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Երեխայի փնտրում էին դեռ հոկտեմբերի 27-ից։ ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում էին որոնողական ծավալուն աշխատանքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր