Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 17-ին          ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ»       Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»    

07 նոյ 2025 11:06

Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն է, ինքն իրենց հետ է կռիվ տալիս

Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն է, ինքն իրենց հետ է կռիվ տալիսՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ինչի համար է նորաթուխ բռնապետը պայքարում մեր անցյալի հետ։

Մեր անցյալը` պատմությունը, մշակույթը, լեզուն, եկեղեցին բռնապետի թշնամիներն են, որովհետեւ այդ ամենը ձեւավորում է Հայրենիքի մասին մեր պատկերացումները։

Հայրենիքի մասին եղած պատկերացումներից բխում է, թե ինչն է լավ, ինչը վատ, ինչն է բարին, ինչը` չարն, ինչ է հերոսություն, հայրենասիրություն, իսկ ինչն` ուրացում։

Ըստ այդ պատկերացումների, բռնապետն ուրացող է եւ դրա համար պետք է ռեւիզիայի ենթարկել հենց այդ պատկերացումները։ Եթե դրանք մերժվում են, ուրեմը բռնապետը ոչինչ է՛լ չի ուրացել եւ դնելով Աթաթուրքի ցիլինդրն, իրեն կարող է պատկերացնել մեծ ռեֆորմատոր` Աթաէրմենի։

Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն է, ինքն իրենց հետ է կռիվ տալիս»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր