Աչաջուր գյուղում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր          Երբ պшյթեց «ֆինանսական կարուսելի» ռnւմբը, Փաշինյանն անմիջապես մոգոնեց «ուղտերի երթը» և սուրբծննդյան սրբապղծnւթյունը       Հունվարի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 նոյ 2025 20:13

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Հակոբյան փողոցում խորդանոց է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է անասնագոմի մոտ 800 քմ մակերեսով ծածկը, և հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրդեհի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի սեփականատիրոջ ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր