Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը          Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում       Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում    

26 նոյ 2025 11:56

Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող

Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարողՆիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող: Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, ասուլիսում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հորդորում է չմասնակցել 2026–ի խորհրդարանական ընտրություններին։ Նա հայտարարեց, որ եթե մրցավազքը Փաշինյանի ու նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է։ 

«Պարոնայք նախագահներ, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին։ Ժողովուրդը հստակ տվել է այս հարցի պատասխանը՝ նախկին նախագահները չեն կարող մասնակցել ընտրություններին, իսկ իրենք մասնակցում են։ Սա նշանակում է, որ իշխանության ձեռքին գործիք ու ռեժիմի մի մաս են դառնում։ Քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա, որովհետև միշտ լինելու է նախկին, ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին, քանի որ նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն հարմար ընդդիմություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր