Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

28 նոյ 2025 10:48

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՆոյեմբերի 27-ին, ժամը 23։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Opel» մակնիշի ավտոմեքենան․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր