Վայոց ձորի մարզում «Ford Transit»-ը բшխվել է «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում, կա վիրшվոր          Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վերջերս դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Եկեղեցին չունի կանոնադրություն․ Մայր Աթոռ    

06 դեկ 2025 14:24

Նիկոլ Փաշինյանի կյանքի ողջ նպատակը վրեժխնդրությունն է, դա լավ տեղ չի տանում

Նիկոլ Փաշինյանի կյանքի ողջ նպատակը վրեժխնդրությունն է, դա լավ տեղ չի տանումՀայաստանում կա մի շերտ, որին թվում է, թե ես մարդ եմ, որ երբեք չի ներում։ Երբ սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, դու չես կարող առաջանալ։ Վրեժխնդրությունը միշտ կապված է հետ նայելու հետ, դու չես կարող վրեժխնդրությունն ապագայի հետ համադրել, եթե հետ ես նայում, առաջդ չես տեսնում։ Հարցը միայն ներել-չներելու մասին չէ, դու չես կարող ողջ էներգիադ ուղղես միայն դրան։ Գրաֆ Մոնտե Քրիստոն լավ ֆիլմ է, բայց եթե ֆիքսված ես դրա վրա, ապա պրոբլեմ ունես։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Համենայն դեպս, այդ դեպքում պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես, կենտրոնանաս անցյալում քեզ դավաճանած կամ քեզ վատություն արած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Դա լավ բան չէ։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է։ Դա լավ տեղ չի տանում։ Ես նման դեպքերում ուղղակի ֆայլերից մարդուն ջնջում եմ, ներել-չներելու հարց չէ, ուղղակի հեռացնում ես քո ֆայլերից, ասում՝ եղել է այդ մարդը, հիմա գործ չունեմ այդ մարդու հետ, տարբեր ճանապարհներով ենք գնում»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ վրեժխնդրությունը մոլուցք է դառնում, որը ներսից ուտում է քեզ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր