ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ շահելու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ          Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ       Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը    

17 դեկ 2025 13:08

Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը

Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումըՓաշինյանն իմ գաղափարակից ընկերն է, բայց ՔՊ վարչությունը մերժեց առաջադրումս, «ցավեցրել» եմ մարդկանց: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ վարչությունում ընդամենը 3 հոգի կողմ քվեարկեց պատգամավորական ցուցակում Հայկ Սարգսյանի ընդգրկվելուն, պատասխանեց. «ՔՊ կուսակցությունը իշխանություն գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ԱԺ ընտրություններին: Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, հապճեպ չենք որոշելու ցուցակը»:

Նա նշեց, որ կուսակցութունը՝ ի դեմս վարչության նախագահի, տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք՝ ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-30-ը. «Վարչությունը պետք է հաստատի թեկնածուների առաջադրվելը, որից հետո հաստատված ցուցակը համագումարում կդնի քվեարկության: Որ թեկնածուն շատ ձայն կհավաքի՝ կզբաղեցնի առաջին համարը»

Անդրադառնալով վարչության կողմից մերժմանը՝ Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ բողոքարկելու է վարչության կայացրած որոշումը:

«Ես սա անում եմ իմ գաղափարակից ընկեր Փաշինյանի համար: Ցանկանում եմ, որ վարչությունը ինձ հնարավորություն տա առաջադրվելու: Կուսակցության անդամները կորոշեն, կլինեմ անցողիկ տեղում, թե՞ ոչ»:

Հարցին, թե անձամբ ունի՞ պատասխանը, թե ինչու է մերժվել վարչության կողմից, պատասխանեց.

«Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, դեռևս չեմ ցանկանում անուններ տալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր