Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

24 դեկ 2025 11:26

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԴեկտեմբերի 24-ին, ժամը 04։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։33-ին, մարվել՝ 05։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր